▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեդիում ամուսինը խանդի հողի վրա ծեծելով սպանել է կնոջը և դիակը նետել ճամփեզրին

1in.am-ը գրում է. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ավարտվել է Արման Սարգսյանի գործի դատական քննությունը:

Վեդի քաղաքի 36-ամյա բնակիչ Արման Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Արման Սարգսյանը կալանքի տակ է 2016 թվականի ապրիլի 15-ից:

Ի սկզբանե այս գործը հարուցվել է այլ մեղադրանքով: Ըստ քրեական գործ հարուցելու որոշման՝ 2016 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, չպարզված ժամին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Ռուզան Ջ.-ին, անզգուշությամբ մահ է պատճառել, ապա թողել է պատահարի վայրն ու դիմել է փախուստի:

Սակայն շուտով պարզ է դարձել, որ Ռուզան Ջ.-ն վրաերթի հետևանքով չէ, որ մահացել է: Նրան կյանքից զրկել են դիտավորությամբ:

Կարճ ժամանակ անց արգելանքի տակ է առնվել Ռուզանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Արման Սարգսյանը: Ու մեղադրանքն էլ համապատասխանաբար փոփոխվել է…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 14-ին, ժամը 20-ի սահմաններում Արման Սարգսյանը զայրացել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ռուզանի վրա այն պատճառով, որ վերջինս Չարենցավանից տաքսիով ժամանել է Վեդի ու գումար չէր ունեցել՝ տաքսու ուղեվարձը վճարելու համար:

Արմանը ուղեվարձի գումար խնդրելու համար զանգահարել է իր քրոջ ամուսնուն, բայց վերջինս գումար չի ունեցել: Հեռախոսով նրա հետ խոսել է նաև Ռուզանը և խոսելով՝ դուրս է եկել Արմանի վարձակալած բնակարանից:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին