▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանի մարտական ընկերոջ ինքնությունը հայտնի է. նա ՌԴ-ում բիզնեսներ ունի

Armtimes.com-ը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորվածներից մեկի ինքնությունը հայտնի է: Գործով կալանավորված մյուս անձը ՀՀ քաղաքացի, 56-ամյա Սանասար Բաղդասարյանն է: Կայքի հետ զրույցում նրա պաշտպան Կարապետ Աղաջանյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

Սամվել Բաբայանի մարտական ընկերը հենց ձեր պաշտպանյա՞լն է:

– Հնարավոր է:

Ասացիք, որ Սանասար Բաղդասարյանը քաղաքականացված անձ չէ: Այսինքն՝ դուք նույնպես համարո՞ւմ եք, որ ձեր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

– Ինքը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, չկա այդ բնագավառում անգամ:

Սանասար Բաղդասարյանը Երեւա՞նի բնակիչ է:

– Ոչ, ինքը հիմնականում գործունեություն է ծավալել Ռուսաստանում:

Այսինքն՝ նաեւ ՌԴ քաղաքացի՞ է:

– Ոչ, ՀՀ քաղաքացի է, բայց բիզնեսներ ունի ՌԴ-ում: Անցած տարի եկել էր Հայաստան` մասնակցելու Ապրիլյան պատերազմին, իր պարտքը համարել, եկել էր: Մերթ ընդ մերթ գալիս է Հայաստան:

Փաստորեն, մի քանի ամի՞ս է, ինչ Հայաստանում է:

– Այո:

Ի վերջո, նա Իգլայի հետ ի՞նչ առնչություն ունի: Կարո՞ղ եք որոշ փակագծեր բացել:

– Ես ուղղակի կասեմ, որ կոնկրետ մեղադրանքը անհիմն է ու չհիմնավորված, ու իմ պաշտպանյալը դրա հետ կապված իր հակափաստարկներն է ներկայացրել, ավել բան այս պահին չեմ կարող ասել:

Ձեր պաշտպանյալը գործով ձերբակալված երրորդ անձին ճանաչո՞ւմ է:

– Անկեղծ ասած, չգիտեմ` նա ով է: Փաստորեն իրենք էլ (նկատի ունի նախաքննական մարմնին,-հեղ.) են հրապարկում, որ կան բազմաթիվ անձինք ու պատճառաբանում էին, որ հենց այդ անձանց վրա կարող է անօրինական ազդեցություն գործել իմ պաշտպանյալը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա մարտի 27-ին Թբիլիսիում ձերբակալել են ՀՀ քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին