▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը պաշտոնանկ է արել բարձրաստիճան զինվորականների

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ալիևը պաշտոնանկ է արել բարձրաստիճան զինվորականների

Ազերիական ԶԼՄ-ների տվյալներով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել և երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունից տեղացրել, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականներ պաշտոնանկ են արվել...

Թե ում է ապշերոնյան բռնապետը պաշտոնանկ արել դեռ հայտնի չէ...Հավանաբար,այս պաշտոնանակությունները կապված են վերջին շրջանում ադրբեջանական բանակի Արցախի և ՀՀ-ի սահմանին կազմակերպված մի շարք ձախողված դիվերսիաների հետ, որի հետևանքով ազերիները տվել էին բազմաթիվ զոհեր...Բացի այդ Զաքիր Հասանովի գերատեսչության կողմից կազմակերպված անհաջող այդ դիվերսիաների հետևանքով Ադրբեջանը բավական ծանր դիվանագիտական վիճակում հայտնվեց,երբ հայկական կողմի հրապարակած տեսանյութերի արդյունքում բացահայտվեց պաշտոնական Բաքվի սուտն այն մասին,որ հայերն են դիվերսիաներ կազմակերպել...

Այդ անհաջող դիվերսոիաներից հետո, Իլհամ Ալիևը հիմա նոր է որոշել պատժել մեղավորներին...

Հուսով եմ,որ ավելի ուշ ազերիական ԶԼՄ-ները կհրապարակեն նաև պաշտոնանկ արված զինվորականների անունները և զբաղեցրած պաշտոնները... 

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին