▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը խոչընդոտում է ՕՐՕ հանրահավաքի մասնակիցների մուտքը

Ահազանգ. Ոստիկանությունը խոչընդոտում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հանրահավաքի մասնակիցների մուտքը Երեւան

 «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։ 


Մասնավորապեսնախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետոր 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան,սակայնըստ ահազանգիուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելելտեղաշարժվել։


Հիշեցնենք, որ ժամը 18։00–ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին