▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ եմ անում Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ. Բուշը՝ Դեմիրելին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բուշը՝ Դեմիրելին։ «Կոչ եմ անում Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ
մնալ։» Գաղտնազերծում #2։

Ամերիկյան արխիվներում կորում եմ, բայց նոր գիտական աշխատությանս համար ձեռք եմ բերում անգին փաստաթղթեր։

Եվ այսպես, 1992 թվականի մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Բուշը հեռախոսազանգ է ստանում Թուրքիայի վարչապետ Դեմիրելից, որն ընդամենը 11 րոպե է տևում։

Նախագահ Բուշ․ «ԼՂ հարցում, ես տեղյակ եմ, որ դուք ստացել եք մեր ուղերձը։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի։ Նաև հասկանում եմ, որ Ձեզ վրա ներքին ճնշում կա։ Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ։ Իրավիճակը չափազանց բարդ է»։
Դեմիրել. «Ես մեր մարդկանց նույնպես խնդրում եմ զինվել համբերությամբ։ Ես նրանց ասում եմ, որ ռազմական ինտերվենցիան անհնարին է։ Ընդհանրապես մենք այսօր չենք կարող զենքով հարց լուծել։ Մենք կաշխատենք նաև մեր ադրբեջանցի եղբայրների հետ։» 
Բուշ. «Նախորդ շաբաթվա վերջին ինձ զանգահարել է նախագահ Տեր-Պետրոսյանը և ես ասել եմ, որ մեզ հարկավոր է խաղաղ կարգավորում։»

Սուրեն Սարգսյան

No automatic alt text available.

 

Image may contain: text

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին