▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմի մասնակիցը ծրագիր է ներկայացրել

Ա1+-ը գրում է.Հրամանատարի խոսքը կանխորոշեց ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորի կյանքի ընթացքը։ Հադրութի զորամասում ծառայած Մանուել Մանուկյանը մտաբերում է զորացրվելու օրը զորամասի հրամանատարի հորդորը զինվորներին.  «Խոսք ուղղեց՝ ասելով, որ հիմա այն պահն է, որ պետք է օգտվենք ձեր ուժից, և օգնենք մեր պետությանը։ Դա այնպես մի թախիծով ասեց, որ ես պարտավոր եմ իմ փորձը փոխանցել զինակից ընկերներիս»։

Մարտական ընկերների հետ դժվարին երկու տարի է անցկացրել։ Հիշում է ապրիլյան չարագուշակ այն առավոտը, երբ ադրբեջանցիներն իրենց մարտական հենակետն էին թիրախավորել. «Արդեն հասկացանք, որ վերջ, մենք այս դիրքի անձնակազմով ենք մեր տերը, մեր պահապանը, ու ոչ հալալ եղբայրը, ոչ հայրը, ոչ քույրը ոչ մեկ չկա։ Հասկացար, որ այդքան ժամանակ, որ հրամանատարները որ ասում էին պետք է իրար սիրել, օգնել, այ հենց այդ օրվա համար էին ասում»։

Բանակից վերադառնալուց հետո անմիջապես Մանուելը ձեռնամուխ է եղել ծառայության ժամանակ հղացած նպատակի իրականացմանը։ Թալինի Իրինդ գյուղում ծնված, այժմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սովորող երիտասարդը Պաշտպանության արդեն նախկին նախարարին առաջարկել է բանակում դիրքի ավագների պարտադիր կրթություն ներդնել. «Պարոն Օհանյանը ընդունեց իմ ծրագիրը, և կարգադրեց, որ այդ ծրագիրն անպայման իրականացվի»։

Սեյրան Օհանյանի ու Մանուել Մանուկյանի  ճանապարհները հատվեցին նաև քաղաքական կյանքում։ Երիտասարդն ակտիվորեն մասնակցում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քարոզարշավին. «Հայի ուղեղն աշխարհի ամենամեծ ռեսուրսն է, դա բարձրագույն արժեք է համարվում, և եթե մենք ճիշտ օգտագործենք, եթե ստեղծենք համակարգ, որ ամեն ինչ գա հասնի նպատակին, ապա մենք կունենանք այն հայրենիքը, որը շատերն են երազում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին