▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում նախկին հայկական թաղամասը նախատեսում են տուրիզմի կենտրոն դարձնել

Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել: Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը Սելահիյե է փոխվել միայն հանրապետական շրջանում: «Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ Սաֆրանբոլուի և Ամասիայի օրինակով հայերի լքված տները կվերականգնվեն և կօգտագործվեն զբոսաշրջային նպատակներով»,- գրում է թուրքական աղբյուրը: Սելահիյեյի համայնքապետ Դերյա Բոզքուրթը նշել է, որ Սամսունի ամենաբանուկ «100-րդ տարվա ծառուղի» պողոտայի շրջակայքում բազմաթիվ հայկական տներ կան, որոնք անխնամության պատճառով փլուզման եզրին են հայտնվել: «1900-ականների սկզբում Սամսունում ապրել են հայեր, հույներ ու մուսուլմաններ: Սելահիյեն հայկական թաղամաս էր: «30 Ağustos İmam-Hatip» դպրոցի տարածքում հայկական եկեղեցի, որբանոց և հոգևորականի կացարան է եղել: Պատրաստվող նախագիծով վերականգնվելու են այդ տները, և մեր թաղամասում զբոսաշրջային փողոց է հիմնվելու: Նախագծի համար անհրաժեշտ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Բոզթուրքը: Նշենք, որ նախքան Հայոց ցեղասպանությունը, Սամսունում ապրել է 15.000 հայ, մեծ մասը՝ հայկական թաղամասում:

 Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին