▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոյի հերթական ստերը` ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը

Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպելով Բելառուսում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել,ավելի ճիշտ հերթական անգամ ՍՏԵԼ է...
Նախ,չգիտես ինչու Արմեն Խաչատրայնի հետ հանդիպմանը սույն բռնապետը անդրադառնալով հայ-բելառուսական հարաբերություններին նաև նշել է,որ նրանք լավ հարաբերությունների մեջ են նաև Ադրբեջանի հետ...Հետաքրքիր է,Բելառուսի բռնապետը, ասենք, Մինսկում հավատարմագրված ԱՄՆ դեսպաի հետ հանդիպմանն ակնարկու՞մ է Բելառուսի և Իրանի բարեկամական հարաբերությունները...Կամ Հնդկաստանի դեսպանի հետ քննարկու՞մ բելառուսա-պակիստանյան ռազմավարական կապերը...Համոզված եմ,որ ՈՉ..Սակայն ՀՀ-ի դեսպանի հետ հանդիպմանն ակնարկում է Բաքվի և Երևանի հետ "չվիճելու" մասին...Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը...Հանրաչանաչ կեղծարար և ստախոս Իլհամ Ալիևի հետ ընկերություն անող Բատկան նրանից ուրիշ բան չէր էլ կարող սովորել,քան ավելի մեծ ստերի հնարումը...Բայց ասեմ,որ Բելառուսի բռնապետի մոտ դա լավ չի ստացվում...Բատկան դիլետանտ է...
Անդրադառնալով բլոգեր Լապշինի Ադրբեջանին հանձնելուն Բելառուսի նախագահն առանց ամաչելու մի քանի անգամ ՍՏԵԼ է...Նախ,նա ցանկացել է չքմեղանալ,որ տեղյակ չի եղել,որ Լապշինին են ձերբակալել... "Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի` ինչո՞ւ այստեղ ձերբակալեցին:",-անմեղ ուլիկի հայացքով հարցնում է Բատկան՝փորձելով հանրության մեջ այն կարծիքը ստեղծել,որ նա Լապշինի ձերբակալման հետ կապ չունի..Ու դա այն դեպքում,երբ Բելառուսում բոլորը գիտեն,որ մի "ճանճ" չի կարող հատել Բելառուսի սահմանն առանց Լուկաշենկոյի "դաբրոյի"...Իսկ Լապշինը "ճանճ" չէր...Նա այն "շնորհակալությունն" էր,որը խոստացել Իլհամին Բատկան,երբ Բաքվում Ալիևի ձեռքից ստացավ Հեյդար Ալիևի անվան շքանշանը...Իսկ հետո Լուկաշենկոն ընդհանրապես շփոթվում է և այնպիսի հիմարություններ է դուրս տալիս,որ կարելի է մտածել,որ ապրում ենք ոչ թե 21-րդ դարում,այլ 20-րդ դարի սկզբին,երբ տեղեկատվությունը ով ինչպես կցանկանար այնպես էլ կմատուցեր...Ըստ Մինսկի բռնապետի,Լապշինի ձերբակալումից հետո,նրանք այդ մասին տեղեկացրել են Ինտերպոլին...Դա այն դեպքում,երբ Ինտերպոլը պաշտոնապես հայտարարություն տարածեց,որ Լապշինի նկատմամբ նրանք հետախուզում չեն հայտարարել...Հետաքրքիր է,ինչի՞համար էր Բելառուսը տեղեկացնում այդ մասին Ինտերպոլին...Հավելեմ,որ Բելառուսի ՆԳՆ-ից էլ հատուկ հայտարարություն տարածեցին,որ Լապշինը Ինտերպոլով հետախուզման մեջ չէ...Հիշեցնեմ,որ Լապշինի նկատմամբ ԱՊՀ շրջանակներում հետախուզում հայտնելուց և Ադրբեջանի ԱԳՆ-ի "սև ցուցակում" հայտնվելուց հետո,վերջինս այցելել էր 13 երկիր,այդ թվում նաև Ադրբեջան և չէր ձերբակալվել...Սա արդեն Բեռալուսի բռնապետի երկրորդ սուտն էր...Իսկ հետո էլ պարզվում է,որ Լապշինի հարցով ոչ մի երկիր հետաքրքրված չէր...Ու դա այն դեպքում,երբ Լապշինի երեք հայրենիքներից "երկուսի"՝Իսրայելի և ՌԴ-ի ներկայացուցիչները բավական բարձր մակարդակով հայտարաություններ էին տարածում և իրենց մտահոգությունը հայտնում իրենց քաղաքացուն Ադրբեջանին հանձնելու Մինսկի ցանկության կապակցությամբ...ՌԴ-ն Լապշինի գործին արձագանքեց երկրի արտգործնախարար Լավրովի,իսկ Թել Ավիվը՝Բելառուսում Իսրայելի դեսպանի մակարդակով...Այդ ամենը պաշտոնական մակարդակով...Էլ չեմ ասում անդրկուլիսյան բանակցությունների մասին...Սա էլ Բելառուսի բռնապետի երրորդ սուտն էր...
Մի հանդիպման ժամանակ այսքան սուտ,նույնիսկ քաղաքական գործչի շուրթերից լսելը,բավական շատ է...
Հետաքրքիր է,իսկ ինչ է արձագանքել այս ամենին Բելառուսում ՀՀ արդեն նախկին դեսպան,հայտնի թամադա և ճոխ սեղանների սիրահար,իր "ջանդագը" զրահապատ մեքենաներով պաշտպանող,հյուրանոցային խալաթների և սրբիչների երկրպագու Արմեն Խաչատրայանը...Հավանական է՝ոչինչ էլ չի պատասխանել...Գործող դեսպան լինելով ոչնչով չէր զբաղվում,էլ ուր մնաց հիմա...
Վերջերս Արցախ էին այցելել բազմաթիվ բլոգերներ,որոնց մեջ կային նաև Բելառուսի քաղաքցիներ...Տեսնե՞ս նրանցել է Բատկան ձերբակալելու և հանձնելու իր ընկեր Իլհամին...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին