▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մենք լինենք իշխանություն՝ Հայաստանը կդասվի աշխարհի առաջին 15 երկրների մեջ

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը,  դիմելով ՕՐՕ դաշինքի հանրահավաքի մասնակիցներին, ասել է.

–Ապրիլի 2-ին դուք ձեր ձայնով որոշելու եք ձեր և ձեր երեխաների, թոռների ապագան հաջորդ տասնամյակների համար: Ձեր քվեն գցելուց առաջ մտածեք հետևյալը՝ արդյոք հաջորդ տասնամյակների ընթացքում Հայաստանը շարունակելո՞ւ է մնալ ավտորիտար, ոստիկանական, անարդար պետություն, թե՞ դրվելու է ժողովդրավարության, արդարության և իրավասության ճանապարհի վրա: Ապրիլի 2-ին դուք հստակ այլընտրանքային ընտրություն ունեք: Եթե մենք լինենք իշխանության, ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն ամենակարճ ժամանակում՝ 6 ամսվա ընթացքում, կդասվի աշխարհի առաջին 15 երկրների մեջ՝ որպես ժողովրդավարական պետություն: Մենք շատ արագ կհաստատենք արդարությունը և իրավահավասարությունը Հայաստանում: Դրա համար մենք ջանք չենք խնայելու: Դրա համար ընդամենը պետք է քաղաքական կամք, ընդամենը պետք է, որ օրվա ղեկավարներն իրենց ներանձնական, քաղաքական, կուսակցական շահերը ստրոդասեն երկրի, ազգի շահերին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին