▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը պաշտպանության նախարարությանը չներեց

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել են Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը, օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևը և գնդապետ Մուրադ Համիդովը ։

Ըստ տեղեկությունների` պաշտոնազրկվածների շարքում են նաև երկու բարձրաստիճան գեներալներ, որոնց տվյալները դեռևս հայտնի չեն ։

Նշված տեղեկությոնները բավականին հետաքրքիր և լուրջ հետևությունների տեղիք են տալիս, ըստ որի, փետրվարյան մի քանի անհաջող դիվերսիոն գործողությունները և անիմաստ սահմանային լարվածությունը հիստերիայի է հասցրել Ալիևին:

Կարող ենք ենթադրել, որ «անհայտ գեներալները» ծառայում էին կամ հատուկ նշանակության ուժերում, կամ Ակնայի ու Մարտունու ուղղությամբ տեղակայված բանակային զորամիավորման կազմում, որտեղ տեղի էին ունեցել հայկական զորամիավորումների պատժից «սանկցիաները»:

Սա նաև խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահն ուղղակի չներեց պաշտանության նախարարության բացթողումներն ու թերի գործելաոճը: Ալիևը փաստացի ընդունում է, որ առաջնագծում ամբողջովին «правал» է եղել և իր գեներալիտետը լուրջ «промох» է տվել:

Կարելի է եզրակացնել, որ այսպիսի «հարկադրաբար» պաշտոնանկությունների մենք առաջիկայում դեռևս շատ ականատես կլինենք:

Արմեն Հովասափյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին