▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում իրանցի զբոսաշրջիկին գտել են կախված

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի՝ հյուրասենյակում պարանով կախված վիճակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է և նշված հասցեում բնակվում էր վարձակալական հիմունքներով և Հայաստան էր ժամանել որպես զբոսաշրջիկ։

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին