▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մտածում են, որ փախա և ամուսնացա կնոջս հետ՝ ԱՄՆ մեկնելու համար. Դելո

Շաբաթը մեկ թուրքը հայ է խփում, եթե այսպես շարունակենք՝ մեր ազգը կպրծնի. Վովա Վարդանով

Ոչինչ ավարտված չէ. Արսեն Ջուլֆալակյանը` Ռիոյի պարտությունից հետո վերակագնվելու մասին

Մեր իրական, մոռացված հերոսը, ում սխրանքի շնորհիվ է նաև, որ կա այսօրվա Հայաստանը

Հանրապետության հրապարակի հարակից այգին համալրվել է ևս 4 խաչքարերի կրկնօրինակներով



2017-04-20 18:21:34

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգի, ծանոթացել հանգստի գոտում տեղադրված նոր խաչքարերին: Երևանի քաղաքապետարանի հերթական այս նախաձեռնության շրջանակում հանրությանն են ներկայացվել 4 նոր աշխատանքներ, որոնցում վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով վերարտադրված խաչքարերը՝ հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետանն ու պատմաբան Արգամ Այվազյանը նշել են, որ դրանք Դերջան գավառի Սբ Դավիթ վանքում, Անիի Մխիթարիչի աշտարակի մեջ տեղադրված, Մեծ Հայքի Ճահուկ գավառի Սբ Հովհաննես եկեղեցու հարավային ճակատում և Հին Ջուղայի խորանախաչի խաչհանգույցում տեղադրված խաչքարերի կրկնօրինակներն են, որոնց բնօրինակներից երեքն այսօր գոյություն չունեն, իսկ մեկը՝ Դերջան գավառի Սբ Դավիթ վանքի հարևանությամբ տեղադրված խաչքարի բնօրինակն էլ գտնվում է անմխիթար վիճակում:

Ընդգծելով հայկական մշակույթի յուրօրինակ այս ճյուղի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն պետք է պատշաճ ներկայացվի, այդ թվում նաև որպես հստակ ուղերձ՝ ուղղված մշակութային եղեռնի դատապարտմանը: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետը, հաշվի առնելով տվյալ հանգստայն գոտում ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների նկատվող ակտիվությունը, պատասխանատուներին հանձնարարել է մասնավորապես հանգստյան և տոն օրերին տարածքում ապահովել համապատասխան մասնագետների առկայությունը, ովքեր կկարողանան լիարժեք ներկայացնել ինչպես արդեն տեղադրված խաչքարերի պատմությունը, այնպես էլ խաչքարագործությունն ընդհանրապես:




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.