▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մտածում են, որ փախա և ամուսնացա կնոջս հետ՝ ԱՄՆ մեկնելու համար. Դելո

Շաբաթը մեկ թուրքը հայ է խփում, եթե այսպես շարունակենք՝ մեր ազգը կպրծնի. Վովա Վարդանով

Ոչինչ ավարտված չէ. Արսեն Ջուլֆալակյանը` Ռիոյի պարտությունից հետո վերակագնվելու մասին

Մեր իրական, մոռացված հերոսը, ում սխրանքի շնորհիվ է նաև, որ կա այսօրվա Հայաստանը

Մարտուն Գրիգորյանը ցանկանում է դառնալ Շիրակի մարզպետ



2017-04-20 20:44:39

Armtimes.com-ը գրում է. Շիրակի մարզը Ազգային ժողովում ներկայացնող նախկին պատգամավոր, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում,  ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ ընդգրկված Մարտուն Գրիգորյանը, որը բավարար քվեներ չունենալու պատճառով չի լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում, ցանկանում է Շիրակի մարզպետ դառնալ: Լավատեղյակ շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ում ունեցած խոսակցության ընթացքում Գրիգորյանն ակնարկել է Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին: Նույն աղբյուրները փոխանցում են, որ Շիրակի մարզպետի պորտֆելը Գրիգորյանին տալու կամ չտալու հարցով վերջնական որոշում չի կայացվել:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էինք, որ ՀՀԿ էլիտայից հետընտրական շրջանում Գրիգորյանին առաջարկվել է զբաղեցնել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոններից որեւէ մեկը: Հավանաբար, ՀՀԿ-ն այս կերպ փորձել է շնորհակալ լինել Մարտուն Գրիգորյանին, որը կուսակցության հաշվին ավելացրել էր 10 հազար 700 քվե: Գրիգորյանը, սակայն, փոխնախարարի պաշտոն չի ուզում:

Ընտրություններից հետո Մարտուն Գրիգորյանը չի շփվում լրատվամիջոցների հետ: Բոլոր շրջանառվող տեղեկություններին ի պատասխան՝ նրա գրասենյակից պատասխանում են, որ վերջինս առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ, որտեղ հնչելու են բոլոր հարցերի պատասխանները:  Նշենք, որ Ազգային վիճակագրական վարչության պաշտոնական տվյալներով՝ Շիրակը շարունակում է մնալ հանրապետության ամենաաղքատ մարզը. այստեղ աղքատ է բնակչության 46 տոկոսից ավելին:

Հիշեցնենք, Սահմանադրական հանրաքվեից հետո Շիրակի մարզը Սերժ Սարգսյանը «հանձնել» է ՀՅԴ-ին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.