▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միգուցե խնդրենք մեր 50 կամ 60 համարին «Ելքի» ղեկավարների հետ հանդիպել. Շարմազանով

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է,որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն շատ մոտ են՝ կնքելու քաղաքական համագործակցության համաձայնագիր:

Էդուարդ Շարմազանովը խոսել է  նաև Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության  մասին:  Լրագրողների  հարցին, թե  ՀՀԿ-ի  քաղաքապետի թեկնածուն  վախենու՞մ է հրապարակային բանավեճից Նիկոլ Փաշինյանի հետ՝ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրենց թեկնածուն նախընտրում է բակային հանդիպումներ ունենալ, դա է իրենց մարտավարությունը. «Այս պահին մեր օրակարգում չկա նման պրակտիկա: Եթե կարիք լինի, միգուցե խնդրենք մեր 50 համարին կամ 60 համարին, կամ 15, 20 համարին «Ելքի» ղեկավարների հետ հանդիպել»,-եզրափակել է Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութն՝ 1in.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին