▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիրքերից իջանք ու մի քանի լավ լուր լսեցինք. Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն իր  ֆեյսբուքյան էջում գրում է.  «Դիրքերից իջանք ու մի քանի լավ լուր լսեցինք: Ազնիվ խոսք, ուրախացանք: Պատկերացրեք ինչքան հաճելի կլինի որ այդ լուրերը դառնան արդեն գործ` իրականություն: Առաջինը, լսեցինք բանակում ծառայության նոր ձևի առաջարկի մասին:

Այսինքն, մեր տարիների փափագած երազանքի` պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը ուղղված առաջարկ: Դեռ ամբողջովին չեմ ուսումնասիրել, բայց արդեն իսկ կարդացածս էլ ուրախալի է քանի որ արվում են կոնկրետ առաջարկներ, այսինքն կոնկրետ քայլեր դեպի մի քայլ առաջ:

Երկրորդ ուրախալի լուրը, մեր երկիրը ապականող, կեղտոտող աղբանոց սարքող, անհայրենիք, անտուն քոչվորներին վայել վարքով ապրող քաղաքացիներին տուգանելու առաջարկը: Այս երկու հարցով էլ անձամբ ես, իսկ հետագայում էլ արդեն մեր կառույցը` Հայոց Ազգային Գվարդիան անդադար պայքարել և առաձարկներով հանդես ենք եկել:

Իհարկե, մենք կանենք ամեն ինչ որպեսզի այս առաջարկները, հնարավոր նպաստավոր մեր երկրի համար թարմացումներով ու մոտեցումներով կյանքի կոչվեն: Օրինակ` չգիտեմ որ էթիկայի կանոններն ենք խախտել, որ 2011 թվականին նկարահանված այս հոլովակը հեռուստաընկերուտյունները հրաժարվում էին ցույց տալ:

Այսօրվա աղբը, հնդկական նարկոզներն ու հայկական լպիրշասրամտասերիալները էթիկայի կանոնների մեջ են իսկ սա դո՞ւրս: Նույնը կրկին 2011-2012 թվականներին նկարահանած պրոֆեսիոնալ բանակի, բանակը որպես մասնագիտություն ընտրելուն ուղղված սոցհոլովակներն էին, որոնք կթելադրեմ մեկնաբանության տեսքով, որոնք նույնպես ոչ մի հեռուստաընկերություն չի ցուցադրել, կրկին երևի էթիկայի կանոններ կան խախտված )))):

Ինչևէ, մենք իրոք շատ ուրախ ենք, որ սելը տեղից շարժվեց, և եթե այս և նմանատիպ առաջարկներ և բարելավումներ կյանքի կոչվեն, ապա ես կհավատամ, որ նոր երիտասարդ թիմը իշխանության եկած երկիրը կարող է հանել այս ճահճից»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին