▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուենոս Այրեսն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո: Այս մասին հաղորդում է Prensa Armenia-ն:

Օրենսդիր մարմնի մարդու իրավունքների երաշխավորման և հակախտրականության հանձնաժողովի նախագահ Ժոզե Կամպանիոլիի և օրենսդիր Կարլոս Թոմադայի համահեղինակած բանաձևը վերաբերում է նաև ապրիլի 24-ին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց նախատեսված միջոցառմանը, որը կհաջորդի տեղի հայ համայնքի կազմակերպած երթին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին