▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի դրոշ վառելն արդարացված է. Փոստանջյանը Թուրքիայի մասնատում է կանխատեսում

Այսօր ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշել է.

«Կողմնակից ենք Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց Թուրքիայի  ախորժակն անսահման է, այդ պատճառով նրա նկատմամբ պետք է ունենալ ուրույն դիվանագիտություն: Նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը, որից նրանք վախենում են: Մինչեւ այս պահը  նույնիսկ ՀՀ-ն իր այդ իրավունքը չի ճանաչել, բայց հասել է այն պահը, երբ իրավունքի ճանաչումը ուղղակի անհրաժեշտություն է դարձել, անփոխարինելի և հրատապ միջոց: Տեսել ենք, թե Քադաֆիի հետ ինչ տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ Իրաքում: Միջին Արևելքում կային պետություններ, որոնց  քաղաքական քարտեզները ձևավորվել էին շուրջ 100 տարի առաջ, և այդ  քաղաքական քարտեզները այլևս գոյություն չունեն: Սա սպասվում է նաև Թուրքիային, և Թուրքիայի սուլթանին` Էրդողանին»:

Զարուհի Փոստանջյանն անդրադառձավ նաև ապրիլի 23-ին ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշն այրելուն ու դրա վերաբերյալ վերջին տարիներին հնչող քննադատությանը, նշելով, որ երիտասարդներն ունեն այդ իրավունքը:

 «Ավելի արդյունավետ է, որ մենք պետություն կառուցենք, զարգացնենք պետական ինստիտուտները: Իսկ Թուրքիայի դրոշ վառելը, կարծում եմ, արդարացված է երիտասարդների կողմից, որովհետև իրենք իրենց բողոքն իրավունք ունեն այդ ձևով հայտնել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին