▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդի և Օպերայի հարակից հատվածներում տեղադրվել են ինստալյացիաներ` ի պատիվ Եղեռնը դատապարտած երկրների

Երևանի քաղաքապետարանի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Օպերայի հարակից հատվածներում, տեղադրվել են քաղաքային ինստալյացիաներ` ի պատիվ այն երկրների, որոնք ընդունել և դատապարտել են 1915 թվականի Մեծ Եղեռնը, հայոց ցեղասպանությունը` հույս հայտնելով, որ երկրների քանակը կավելանա և ի վերջո ողջ աշխարհը կճանաչի և կդատապարտի այս ոճրագործությունը։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին