▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի 3-րդ աշխարհամարտ». Բաբայանը՝ Հասանովի կոչի մասին

 

armtimes.com-ը գրում է. «Նման զորավարժությունների մասին հայտարարել ապրիլի 24-ին՝ սա ինչ-որ ձեւով պատգամ է, մեսիջ է, որ իրենք ոչ միայն չեն զղջում, այլեւ արդարացնում են իրենց անմարդկային գործողությունները, մի ողջ ժողովրդի ոչնչացումը»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությանը, թե մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկու ահաբեկիչ եղբայրների միասնական մոտեցումը հայոց պետականությանը: «Պատահական չէ ընտրված հենց այս օրը. սա, փաստորեն, Թուրքիայի կողմից ժխտողականության ամենավատ դրսեւորումն է»,- հավելեց Բաբայանը:

Մեր դիտարկմանը, թե այդպիսի զորավարժություններ անցկացվել էին նաեւ ապրիլյան պատերազմից առաջ, սա արդյո՞ք չի նշանակում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ կա նախապատերազմական տրամադրություն՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց.

«Մենք գիտենք, որ Թուրքիան միշտ էլ սատարում էր Ադրբեջանին, եւ ապրիլյան պատերազմի  ժամանակ Ադրբեջան էին եկել ԴԱԻՇ-ի, Իսլամական պետության գրոհայինները, թուրք զինվորականներ, այլ ահաբեկչական խմբեր («Գորշ գայլեր» եւ այլն): Բայց բացահայտ ձեւով պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի պարզապես երրորդ համաշխարհային պատերազմ: Նույն Թուրքիայի դաշնակիցները, նույն ԱՄՆ-ն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես նաեւ այլ բարեկամ երկրները թույլ չեն տա այդպիսի քաղաքականություն: Բնական է՝ սա կլինի հարված Ռուսաստանի դաշնությանը, որը նույնպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, մեր բարեկամ երկիր: Սա կլինի մարտահրավեր Իրանին, քաղաքակիրթ աշխարհին: Այս զորավարժությունները մարտահրավեր են, բայց դիմել բացահայտ գործողությունների՝ դրա հավանականությունը քիչ է»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը այս համատեքստում անդրադարձավ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից օրերս արված կոչին, թե պետք է պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների.

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին