▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են ֆիքսել «Արգո» խանութի տեսախցիկները ռուս զինծառայողի սպանությունից

 

18143006_1720494887992456_959501496_n

aravot.am-ը գրում է. Այսօր եղանք Գյումրու Բուլվարային թաղամասում, որտեղ երկու օր առաջ ժամը 17.00-ի սահմաններում տեղի էր ունեցել պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի դաժան սպանությունը: Թաղի բնակիչները ցնցված էին այս դեպքից, դեռ ուշքի չեն գալիս: Անմիջական ականատեսներից մեկն էլ՝ «Շիրակջրմուղի» աշխատակից Սամվելը, որին պատկանող գրախանութի տակ տեղի էր ունեցել սպանությունը, բնակիչների փոխանցմամբ, դեպքից հետո տանը հիվանդ պառկած է, շատ վատ է զգում:

«Արգո» խանութի հարևանությամբ գտնվող գրախանութի տակ, որտեղ սպանել էին Դմիտրիին, թարմ ծաղիկներ, խաղալիք ու մոմեր էին դրված: Մեր՝ այնտեղ գտնվելու պահին կանգնեց մի ավտոմեքենա, որից դուրս եկան երկու ռուս կանայք՝ թարմ ծաղիկներ բերելով: Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ անձամբ ճանաչում էին Դմիտրիին, նա ոգելից խմիչքների նկատմամբ սեր չունեցող, օրինապահ զինվորական էր: Ռուս կանայք ասացին, որ սպանության տարբեր վարկածներ են լսել, սակայն չեն ուզում մանրամասնել: Նշեցին միայն, որ իրենց կարծիքով սա «պրովոկացիա է, հայ-ռուսական հարաբերությունները խառնելու միջոց»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին