▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագրամունտին առաջինը «լքում»են նրա ընկերները՝ ադրբեջանցիները

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի շուրջ սկանդալը շարունակվում է...Ապրիլի 25-ին ԵԽԽՎ-ում կշարունակվեն նրա և ռուսաստանցի պատգամավորների Սիրիա կատարած այցի շուրջ քննարկումները...Սակայն մինչ դրանց սկսվելը տարբեր երկրների պատվիրակության անդամները և ղեկավարները ԶԼՄ-ների միջոցով կիսվում են իրենց կարծիքով Ագրամունտի քայլի վերաբերյալ...
Ինչպես ասում են,մարդ պետք է դժվարության մեջ հայտնվի,որ բացահայտի իրական և շինծու ընկերներին... Չեմ կասկածել,որ առաջինը Ագրամունտին դավաճանելու են իր ամենամոտ ընկերները,որոնց հետ նա մտնելով կոռուպցիոն գործարքների մեջ կատարում էր նրանցից իջած պատվերները...Այս ցուցակում առաջինն են թուրք-ազերիները...
Ագրամունտի շուրջ սկանդալը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը...Ալիևյան կայքերից մեկին վերջինս ասել է. "Ագրամունտի արարքը էքստաօրդինար հետևանքներ է ունենալու ԵԽԽՎ-ի համար...Կազմակերպության ստեղծման օրվանից՝1949 թ-ից այսպիսի բան դեռ չէր եղել...ԵԽԽՎ-ում իմպիչմենտի կարգ չկա,չնայած Ագրամունտը երեք անգամ ներողություն է խնդրել իր արարքի համար...Չնայած դրան,ԵԽԽՎ որոշ պատգամավորներ պահանջում են նրա հրաժարականը...Բայց մի բան է պարզ.ԵԽԽՎ-ն այսուհետ չի կարող որևէ մեկին պաշտպանել,իսկ վստահությունը նրա հանդեպ զգալիորեն նվազել է..."Այս խոսքերի հեղինակը մի մարդ է,ում անունը բազմիցս կարելի է հանդիպել 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության մասին,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ կրեցին,որի կիզակետում Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր...Վերջին երկու ստահակները Արցախ չայցելելով հակահայկական զեկույցներ էին պատրաստել,որոնք ԵԽԽՎ-ին ներկայացրեց հենց նույն ազերիների կողմից գնված Ագրամունտը...

Պարզվում է,ըստ Սեիդովի, Սիրիա այցելելը մահացու հանցագործություն է և խաթարում է ԵԽԽՎ-ի հանդեպ վստահությունը...Բայց նույն ադրբեջանցիներից միլիոնավոր դոլլարների կաշառք և այլ նվերներ ստանալը հասարակ բան է...Դա պատի՞վ է բերում ԵԽԽՎ-ին...Հետաքրքիր է,թե ի՞նչ նկատի ունի ՍԵիդովն ասելով,որ այսուհետ ԵԽԽՎ-ն չի կարող որևէ մեկին պաշտպանել...Իսկ մինչև հիմա ու՞մ է պաշտպանել...Բաքվի կողմից գնված պատգամավորների և նրանց կողմից պատրաստված ազերիամետ զեկույցների թվով առաջատար են հենց ադրբեջանցիները...Սեիդովի խոսքերից կարելի է ենթադրել,որ Բաքուն էլ մեծ գումարներ չի ծախսելու Ագրամունտի և նրա նմանների վրա,քանի որ նույն Բաքվի հաճախորդների խայտառակվելու պատճառով ԵԽԽՎ-ն պախարակվել է...
Ինչ վերաբերվում է Ագրամունտի և ՌԴ-ի Պետդումայի պատգամավորների Սիրիա կատարած այցին,համոզված եմ,որ Ագրամունտին բավական ճոխ վճարել են դրա համար... Բացարձակ չեմ զարմանա ,եթե բացահայտվի,որ ռուսների և Ագրամունտի միջև այդ գործարքի կատարման միջնորդ լինեն մեր արևելյան հարևանները...
Սեիդովը շատ է ուշացել...ԵԽԽՎ-ն վաղուց է պատվազրկված...Պատճառը՝ Սեիդովի, Մարկովիչի, Ուոլթերի,Ագրամունտի, Ջոնսթոնի, Լինդբլադի, Փաշաևայի,Աթկինսոնի և սրանց նման կաշառված և կաշառք բաժանող ԵԽԽՎ պատգամավորների առկայությունն էր...

Գագիկ  Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին