▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ապրանքը տեղադրել են տեղական արկղերում ու վաճառում են

Մեր շուկայում ունեինք ադրբեջանական խնձոր, որն ընդամենը ձեռքի մեկ շարժումով դառնում է հունական կամ ֆրանսիական: Ահա, թե ինչ հրաշք տեղի ունեցավ,-ասուլիսի սկզբում իր հետ բերած ադրբեջանական խնձորի վրայից պիտակը պոկելով բացատրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ շարունակելով.

«Ասում են, որ լոլիկի նման, այս հրաշք խնձորն էլ սահմանով չի եկել: Դա ինչպե՞ս է լինում:  Բա որ խանութում 500-600 դրամ արժողությամբ լոլիկ եք տեսնում, ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե սա որտեղի՞ց է: Անվտանգությունը երաշխավորող փաստաթղթերն ինչո՞ւ չեք ստուգում: Ինչո՞ւ է թուրքական լոլիկը շարունակում վաճառվել: ՍԱՊԾ-ի այս 3 օրերի անգործությունը հանգեցրեց նրան, որ թուրքական ապրանքը մեր երկրում թանկանա 200 դրամով, տեղափոխվի տեղական արկղերում ու վաճառվի որպես հայկական: Ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս են մտել խանութ ստուգելու, տեսել են թուրքական լոլիկը ու չեն տեսել ադրբեջանական խնձորը: Ո՞նց են անտարբեր անցել  դրա կողքով: Խոսվում է թուրքական գյուղմթերքի անվտանգության մասին: Կողք կողքի դրված են թուրքական վարունգը, նուռը, դդմիկը,  բիբարը ինչո՞ւ նմուշ չեն վերցրել: Երեկ արդեն պարզվեց՝ նաև ցոգոլ է դրված: Սա ուղղակի գալիս է ապացուցելու, որ կառույցը չի աշխատում սննդի անվտանգությունն ապահովելու համար»:

Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ նաև թուրքական լոլիկին՝ նշելով.

«Գնային տարբերությունը ձմռանն այնքան մեծ էր, որ բոլորն էին հասկանում, որ դա թուրքական է, քանի որ կողքինը՝ հայկականը վաճառվում էր 1500 դրամով, թուրքականը՝ 600-700: Ես սպառողին իրավունք չունեմ ոչինչ ասել, չեմ ուզում հարցնել, թե ո՞նց է զգում, երբ ադրբեջանական խնձոր է գնում, բայց պետությանն ունեմ.«Ա՛յ պետական վերահսկող, սա փամփուշտ է հայ զինվորի դեմ ուղղված»:

Անի Կարապետյան

Մանրամասնեը՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին