▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա. Դու չի, Ձեր ա. ՍԴ-ում Զուրաբյանն ու Մուկուչյանը վիճեցին

 

News.am-ը գրում է. Սահմանադրական դատարանում այսօր՝ ապրիլի 27-ին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննության ժամանակ միջադեպ է գրանցվել. վիճաբանության մեջ մտան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը մի քանի անգամ հարց ուղղեց ԿԸՀ նախագահի Տիգրան Մուկուչյանին՝ թե արդյոք ԿԸՀ-ն քննարկել է եւ դպրոցների տնօրենների, եւ մանկապարտեզների վարիչների գործողությունների փոխկապակցվածության հանգամանքը: Մուկուչյանը պնդեց, որ ինքը նախկինում պատասխանել է այդ հարցին եւ ավելացնելու ոչինչ չունի.

«Չակերտները բաց՝ ես այդ հարցին պատասխանել եմ, չակերտները փակ, վերջակետ»:

Այդ պահին Լեւոն Զուրաբյանը կողքի մարդկանց հետ խոսելիս բարձրացրեց մատը, ինչին Մուկուչյանն արձագանքեց.

«Պարոն Զուրաբյան, առանց մատի»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին