▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Սաֆարյանը գանգատվում է ծնկան հոդերի ցավերից. ընդհանուր վիճակը բավարար է. ՔԿՎ

27.04.2017թ. epress.am կայքում զետեղված «Գևորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի․ նրան չեն տրամադրում հիվանդության ախտորոշումը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է հետևյալը:

13.04.2017թ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարվել է ծնկան հոդերի ռենտգեն հետազոտություն, արյան բիոքիմիական և ընդհանուր հետազոտություններ: Ախտորոշվել է «Ներհոդային ասթեոֆիթներ» Lաբորատոր հետազոտության արդյունքներով էական շեղումներ չեն հայտնաբերվել:

Ներկայումս Գ. Սաֆարյանը գանգատվում է ծնկան հոդերի ցավերից. տեսանելի փոփոխություններ ծնկան հոդերի շրջանում առկա չեն, ընդհանուր վիճակը բավարար է: Պարբերաբար ստանում է հակաբորբոքային ոչ ստերոիդային բուժում (հաբեր կամ քսուքներ):

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե «Դատապարտյալների հիվանդանոցից» իրենց ասել են, թե ռենտգեն հետազոտության արդյունքներն ուղարկվել են Քրեակատարողական վարչություն, որտեղից էլ մինչ օրս Սաֆարյանը պատասխան չի ստացել», ապա տեղեկացնենք, որ փաստաբանի կողմից ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվել քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից իրենց նման բան չէին կարող ասել այն պարզ պատճառով, որ ․ Գևորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է, և իր հետազոտությունների արդյունքների պատճենները ստանալու համար նա պետք է դիմեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասին: Շեշտենք, որ վերջինս որևէ դիմումով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժսպասարկման բաժին չի դիմել և չի խնդրել իրեն տրամադրել հետազոտության արդյունքները:

Այնուամենայնիվ, չենք զլանա մեկ անգամ ևս հայտարարել, որ ոչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասը, ոչ «Դատապարտյալների հիվանդանոցը» և ոչ էլ քրեակատարողական վարչությունը, ինչպես պնդում է Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, վերոնշյալ բովանդակությամբ դիմումներ չեն ստացել: Դիմելու դեպքում պատրաստակամ ենք ներկայացնել հետազոտությունների արդյունքների պատճենները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին