▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման

 

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ, ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը Ռուսաստանի հայ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին հուլիսի 28-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված, եւ արդեն մեկուկես ամիս է՝ տեղեկություն չունեն եղբորից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին