▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսինե Խանջյանի հայցի գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վարչական վերաքննիչ դատարան

Փաստինֆո-ն գրում է.Ականավոր սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցի գործի վարույթը կարճելու մասին Վարչական դատարանի որոշման դեմ հայցվոր կողմը բողոք է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարան: Բողոքը մակագրվել է դատական կազմին՝ դատավոր Արա Բաբայանի նախագահությամբ:

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, փետրվարի 28-ի որոշմամբ կարճել էր վարչական գործի վարույթն ըստ հայցի Արսինե Խանջյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության:

Հայցում Արսինե Խանջյանը պահանջում է ոստիկանության գործողությունները, այդ թվում՝ իր արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել և բարոյական վնասը հատուցելուն պարտավորեցնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին