▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանցի ցուցարարները Պուտինից պահանջում են «այլևս չառաջադրվել»

Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին չառաջադրվելու մասին Վլադիմիր Պուտինին հասցեագրված պահանջով,-հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Ցույցերն անցնում են «Մենք նրանից հոգնել ենք» և «Բավական է» կարգախոսներով:  Բողոքի ակցիաները կազմակերպել է Վլադիմիր Պուտինի սուր քննադատ և ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Բաց Ռուսաստան» շարժումը: Ռուսաստանի իշխանությունն այդ ակցիաները որակել է ապօրինի և զգուշացրել, որ իրավապահները կդիմեն համապատասխան միջոցների: Կեմերովոյում արդեն ձերբակալվել է մոտ 20 մարդ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին