▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Լոռիում հոշոտված հայտնաբերված երիտասարդը. մանրամասներ

 

Ով է Լոռիում հոշոտված հայտնաբերված երիտասարդը. մանրամասներ

Armlur.am-ը գրում է. Լոռու մարզում նախօրեին հոշոտված վիճակում հայտնաբերված դին Սպիտակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Կ. Ա.-ինն է, ով մարտի 13-ից դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն, 42-ամյա Ա. Աղաբաբյանը ահազանգել էր ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ Վանաձորի քիմիական գործարանի հարևանությամբ գտնվող Փաշիգյուղ կոչվող հանդամասում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, ինքնությունը չպարզված անձի՝ հոշոտված դի կա: 

Երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպես նաև մտավոր հետամնացություն: Մարտի 29-ից մինչ օրս ոստիկանների ու փրկարարների կողմից իրականացվում էին որոնողական աշխատանքներ Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհներին և հարակից տարածքներում: Երիտասարդ տղան վերջին անգամ մոր հետ խոսել էր մարտի 14-ին ու ասել, որ մոլորվել է, ապա հայտնել, որ ցանկանում է վերադառնալ Սպիտակ: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին