▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսինե Խանջյանը դիմել է Վարչական վերաքննիչ դատարան, բայց մեծ ակնկալիքներ չունի

Սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցի գործի վարույթը կարճելու մասին Վարչական դատարանի որոշման դեմ հայցվոր կողմը բողոք է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարան: Այս մասին  armtimes.com-ին տեղեկացրեց դերասանուհու պաշտպաններից՝ Փաստաբանների պալատի անդամ Արամազդ Կիվիրյանը:

2016թ. հուլիսին Արսինե Խանջյանը Խորենացու փողոցից բերման էր ենթարկվել ոստիկանություն եւ մոտ երեք ժամ գտնվել ոստիկանության բաժանմունքում, ապա դերասանուհուց ներողություն էին խնդրել՝ ասելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է:

Արսինե Խանջյանն ու իր ներկայացուցիչները դիմել էին դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները, այդ թվում՝ հայցվորի արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային, խտրական վերաբերմունքից, այդ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտելը:

Հայտնի դերասանուհին որպես բարոյական փոխհատուցում պահանջում էր 500 հազար դրամ:

Սակայն փետրվարի 28-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել էր պատասխանող կողմի միջնորդությունն ու կարճել վարչական գործի վարույթը։

Միեւնույն ժամանակ, Վարչական դատարանը որոշել էր, որ բարոյական վնասի հատուցման պահանջի հետ կապված այս հայցով վեճը ենթակա չէ Վարչական դատարանում քննության:

«Վարչական դատարանը, ըստ էության, կարճել էր գործի վարույթը՝ չիրականացնելով գործի քննությունը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ոստիկանության գործողությունները ոչ թե ենթակա են վարչական տեսանկյունից քննության, այլ քանի որ քրեաիրավական խնդիրներ կան ու մեր կողմից բարձրացվել է այնպիսի հարցեր, որոնք կարող են քրեաիրավական որակումներ ստանալ, ուստի տվյալ դեպքում դատարանը որոշել է, որ այդ հարցին անհրաժեշտ է անդրադառնալ քրեաիրավական տեսանկյունից»,-ասում է Արսինե Խանջյանի փաստաբանը՝ հավելելով, որ դատարանի որոշումն իրենց համար այդքան էլ ընդունելի չէ։

Ըստ փաստաբանի՝ քրեաիրավական տեսանկյունից կոնկրետ անձանց, սուբյեկտների գործողություններն են ենթակա որակման, մինչդեռ իրենք պահանջ են ներկայացրել ոչ թե անձանց դեմ, այլ ընդհանուր ոստիկանության դեմ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին