▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արմեն Աշոտյանը 36 միլիոն դրամի վարկ է վերցրել. «Փաստ»

Ինչո՞ւ են հայ օլիգարխներն ու պատգամավորներն իրենց զավակներին ամուսնացնում միմյանց հետ

Ասում են` սա ոչ միայն «մեսիջ» է ողջ քաղաքական դաշտին, այլեւ հենց Կարեն Կարապետյանին. «Իրատես»

«Էսօր առավոտն եմ թրաշվել». Մկոյի «պատասխանը»՝ վարչապետին

Գինիների շուկայի մասին բիզնես խաղ կանցկացվի



2017-05-19 13:33:17

Մայիսի 20-ին` ժամը 19:00-ին, Էրեբունի պլազայի 9-րդ հարկում կմեկնարկի ՀՀ գինիների շուկայի վերաբերյալ ոչ ֆորմալ կրթական բիզնես խաղը:  Ծրագիրը մշակվել և իրականացվում է Մարքեթինգի հայկական ակումբի կողմից: Հայ գինեգործների և Մարքեթինգի հայկական ակումբի միասնական ջանքերի շնորհիվ ստեղծվել է սիմուլյացիոն խաղ, որի ընթացքում մասնակիցները ծանոթանալու են ՀՀ գինիների շուկայի առանձնահատկություններին: Խաղի մասնակիցները կարող են ծանոթանալ խաղողը մթերելու ու աճեցնելու միջինացված ինքնարժեքին, տեղական ու արտասահմանյան շուկաներում հարկային քաղաքականությանը, վարկերին և ավանդներին, ՀՀ գինիների արտահանման հիմնական ուղղություններին, տեղական ֆիրմաների ցանկին, ապրանքանիշների ցանկին, խաղողի ու դրանցից ստացվող գինիների տեսակներին, ստանդարտներին և այլն: Ծրագիրը չունի կոմերցիոն հովանավորներ, ծախսերը հոգում են Մարքեթինգի հայկական ակումբի անդամները: Հաղթողը կպարգևատրվի 50 000 դրամ մրցանակով: Ծրագրի հիմնական թիրախը ոլորտով հետաքրքրվող երիտասարդներն են: Նպատակն է հետաքրքիր ժամանցային միջավայրում օգտակար գիտելիքներ տրամադրել մասնակիցներին: Այս պահին արդեն 84 մասնակից է գրանցվել: Մայիսի 20-ին ծրագրի մասնակիցները նախապես մանրամասն կծանոթանան խաղի կանոններին, կազմակերպիչների կողմից կներկայացվի ՀՀ գինիների շուկայի վերաբերյալ տեղեկատվական ներկայացում: Նմանատիպ ոչ ֆորմալ կրթական, բիզնես խաղեր Մարքեթինգի հայկական ակումբն իրականացրել է նաև անցյալում: Ժամանակին իրականցվել է նման բիզնես խաղ ՀՀ ձկնաբուծության շուկայի վերաբերյալ:

 




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.