▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի երաժշտական դպրոցներից մեկում 14-ամյա աղջկա են բռնաբարել

Մայրաքաղաքում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել:

Չնայած նրան, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսին, այդ մասին օրերս են աղջկա հարազատները բարձրաձայնել՝ տեղեկանալով այդ մասին։

Հայտնի է դարձել, որ տղամարդը, բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ, երկու տարբեր օր է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել:

14 –ամյա աղջիկը դպրոցական է՝ 8-րդ դասարանի աշակերտուհի, իսկ նրա նկատմամբ սեռական ոտնձգությունը կատարվել է մայրաքաղաքի երաժշտական արվեստանոցներից մեկում:

Նյութի աղբյուրը`«Փաստինֆո»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին