▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ֆուտբոլի բարեգործական առաջնություն` կարիքավոր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար

Ինչպես է Աղասի Այվազյանի կինն ուզում հավերժացնել ամուսնու հիշատակը. գրողի այրին օգնության կարիք ունի

Ուշադրություն դարձրե՛ք խալերին.Բժիշկներն ահազանգում են

Մանչեսթերի ստադիոնում պայթյուն է որոտացել․ կա 19 զոհ և 50-ից ավել վիրավոր

Ո՞ւմ զանգեմ՝ էս հարցը լուծվի. Ալիկ Սարգսյանն ու մի շարք պատգամավորներ մնացել են առանց աշխատասենյակ



2017-05-19 19:57:48

Newsbook.am-ը գրում է. ՀՀԿ-ական պատգամավորների մի մասի համար օրը նյարդային է: Երկու օր է՝ խորհրդարանում են, սակայն առանց աշխատասենյակ: Առաջին դժգոհողը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է:

Ում որ հանդիպում է միջանցքում, միանգամից բողոքում է, որ դեռ աշխատասենյակ չունի:

Նրա բողոքը նախ փորձեց փարատել Սամվել Ֆարմանյանը: Ասաց, թե ԱԺ-ն աշխատակազմի ղեկավար չունենալու պատճառով որոշակի խնդիրներ է առաջացել, բայց առաջիկայում հարցը կլուծվի: Խորհրդարանի միջանցքում բողոքող գործընկերոջը միացավ նաև Ֆելիքս Ցոլակյանն ու Նաիրի Ցոլակյանը: Նրանց ևս աշխատասենյակ չի հասել:

Կամ միջանցքներում ծխում են, կամ գործընկերներն խնդրում են իրենց հյուրընկալել իրենց: Ճիշտ է՝ Ալիկ Սերգեիչի նման ձայնը գլուխը չէին գցել, բայց կանգնելով նրա կողքին՝ գլխի շարժումով հասկացրեցին, որ կիսում են բողոքը:

Սարգսյանը, դիմելով առանց սենյակ մնացած գործընկերներին, որոշեց հարցերի լուծման այլընտրանք առաջարկել.

«Ո՞ւմ զանգեմ՝ էս հարցը լուծվի: Բացի մի տեղից, սաղ տեղերը կարամ զանգեմ, էդ մի տեղն ամոթ ա, որ էս հարցով զանգեմ: Հին դեմքերից կան էլի, ում էլ զանգեմ՝ հարցը կլուծեն»:

Ճիշտ է՝ Սարգսյանը դեռ ոչ մի տեղ չի զանգել և հարցն էլ չի լուծվել, բայց նա միջանցքում կանգնած հույսով սպասում է աշխատասենյակ ստանալուն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.