▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարատակի համայնքապետը` գյուղում հայտնված ադրբեջանցի լրտեսի սկանդալային տեղեկության մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղում երեկ՝ մայիսի 21-ին, ադրբեջանական լրտես է հայտնվել: Ըստ հրապարակման՝ նա գյուղում ներկայացել է մայիսի 18-ին Արցախում զոհված, ծնունդով սարատակցի Կարեն Դանիելյանի անմիջական հրամանատար, նույնիսկ ներկայացրել է Կարենի մահվան մանրամասները: Այնուհետ, ըստ ԶԼՄ-ների, այդ անձը, որը եղել է զինվորական հագուստով՝ տեսնելով այլ սպաների դիմել է փախուստի, ինչն էլ հիմք է հանդիսացել կասկածելու, որ նա ադրբեջանական դիվերսանտ է: Armtimes.com-ը թեմայի շուրջ զրուցեցինք Սարատակի համայնքապետ Միշա Ղրզոյանի հետ:

Պարոն Ղրզոյան, Ձեր համայնքում ադրբեջանական լրտես է հատնվե՞լ: Ճի՞շտ է:

- Անլուրջ բան է, սուտ է:

- Բայց երեկ մամուլում այդ մասին տեղեկությոններ էր հրապարակվել:

- Ես էլ եմ լսել, որ մեր գյուղում լրտես է հայտնվել: Ես անձամբ չեմ տեսել, բայց ինձ ասեցին, որ սարից իջած բոմժ է եղել՝ կեղտոտ-մեղտոտ շորերով, անլվա:

- Նա եղել է զինվորական հագուստո՞վ:

-Մարդ, որ շոր չի ունենում, ինչ ասես հագնում է: Լրտեսը ոնց կարող է փող չունենալ: Նա մտել է խանութ եւ հաց է խնդրել: Լրիվ բոմժ է եղել:

- Հիմա էլ է Սարատակու՞մ:

- Չէ, նա մեր գյուղից չէ: Թափառական է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին