▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն գույքահարկ են վճարում «Երեւան մոլ»-ն ու «Դալմա մոլ»-ը

 

Armtimes.com-ը գրում է. Երեւանի քաղաքապետարանը կայքի հարցմանն ի պատասխան հայտնել է, թե որքան գույքագարկ են վճարում մայրաքաղաքի խոշորագույն երկու առեւտրի կենտրոնները:

Ծիծեռնակաբերդի խճուղում տեղակայված առաջին մոլը՝ «Դալմա Գարդեն մոլ»-ը ամեն տարի Երեւան քաղաքի բյուջե է վճարում  24 միլիոն 292 հազար 540 դրամ: Եթե բաժանենք ամիսների վրա, ապա «Տաշիր» ընկերություների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող առեւտի եւ ժամանցի կենտրոնը վճարում է 2 միլիոն 24 հազար դրամ գումար:

Պետեկամուտների կոմիտեի հրապարակ 1000 խոշոր հարկատուների ցանկում «Դալմա մոլ»-ը ներկայացնող «Դալմա Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 313-րդ տեղում է իր վճարած ավելի քան 400 միլիոն դրամ (405.638 միլիոն) հարկով: «Դալմա Ինվեստ»-ի 2015 թվականի ֆինասնական հաշվետվությունից պարզ է դառնում, որ այս ընկերությունը 1.5 միլիարդ դրամ շահույթ է ստացել մեկ տարում:

Արշակունյաց պողոտայում տեղակայված «Երեւան մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնի տարեկան գույքահարկը կազմում է 22 միլիոն 388 հազար 370 դրամ: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող այս առևտրի կենտրոնը ամեն ամիս վճարում է 1 միլիոն 865 հազար դրամ: Ի տարբերություն «Դալմա մոլ»-ի «Երեւան մոլ»-ի ֆինանսական գործերն այդքան էլ լավ չեն: Համենայնդեպս «Երեւան մոլ»-ը ներկայացնող «Շինտավր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի խոշոր հարակտուների ցանկում չկա:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին