▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում

 a1plus.am-ը գրում է.

Եթե  մեղադրանքը հաստատվի, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում:  Նա մեղադրվում է   հուլիսի 19-ին` Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում  բարձրախոսով  ոստիկանության ավտոմեքենան կոտրելու կոչեր հնչեցնելու մեջ, ինչից հետո ինքնությունը չպարզված մի  խումբ անձինք ոտքերով, ձեռքերով և այլ առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենային՝  պատճառելով  216.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գործով  անցնող 5 վկաներն էլ ոստիկաններ են, իսկ ոստիկանությունը ճանաչվել է տուժող:

«Ըստ էության՝ գործով անցնող բոլոր վկաները կախվածության մեջ են գտնվում գործի ելքով շահագրգռված կողմից»,- ավելացրեց պաշտպան Զորայր Հարությունյանը:

Իր նկատմամբ մեղադրանք առաջադրելը Անի Զախարյանը կապում է իր քաղաքական գործունեության հետ.  «Եթե լուրջ քաղաքական գործընթացների գնայի, հաստատ մոբիլիզացիա տեղի կունենար, և լուրջ քաղաքական գործընթացների հիմք կարող էր հանդիսանալ: Ես բավականին երկար ժամանակ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունն եմ պահանջում՝ հակաիրավական,  մասսայական  երևույթների հետ կապված»,- ավելացրեց նա:

Գործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Հունիսի 2-ին մեղադրողը հանդես կգա ճառով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին