▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն գումար կստանան պետությունից հնգյակ լույս աշխարհ բերած ծնողները

Mypage.am-ը գրում է.

Այսօր առավոտյան համացանցում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 5-յակից ողջ մնացած զույգ քույրերի առողջությանը այլևս վտանգ չի սպառնում։

Երբ ծնվեց հնգյակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրին, որ 5-յակի ընտանիքը օրենքով սահմանված կարգով պետությունից կստանա 7.5 միլիոն ՀՀ դրամ։ Իսկ որքա՞ն գումար կստանա 5-յակի ընտանիքը՝ երկու երեխայի դեպքում։

Ի պատասխան մեր հարցադրմանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից նշեցին, որ ըստ օրենքի գումարը, իհարկե, փոխվում է. «Պերինատալ շրջանը հաղթահարած (կյանքի 7 լրիվ օրը) երեխաներից յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ, որից 500 000-ը՝ որպես ընտանեկան դրամագլուխ: Այսինքն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարից 1.5 մլն դրամը ուղղակի վճարվող գումարն է, իսկ մյուս 1.5 մլն դրամը՝ ընտանեկան դրամագլուխ: 7 օրը չհաղթահարած երեխաներից յուրաքանչյուրին, օրենքով սահմանված կարգով, կտրվի 50 000 դրամ»։

Հույս ունենանք, որ օրենքով չնախատեսված աջակցությունները, որոնք խոստացել էին ծնողներին, անպայման կդրամադրվեն հասցեատերերին։ Առողջություն ենք մաղթում բալիկներին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին