▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նատալի ֆարմը», «Ղարաբաղցյանշինն» ու «Վեգա ուորլդը» հարկեր են թաքցրել

aravot-ը գրում է. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը հայտնվել է հարկայինի կողմից հրապարակված հարկեր թաքցնող ընկերությունների ցուցակում: Այս տարվա ապրիլին «Նատալի ֆարմը» 61 հազար 464 դրամի ապրանք է առաքել առանց ուղեկցող փաստաթղթերի:

«Լուսակերտի Էլիտ» ընկերությունը նույն խախտումն է կատարել եւ պետությանը պատճառել 198 հազար դրամի վնաս: Ցանկում է հայտնվել նաեւ «Իմեքս գրուպը», որը հանրության շրջանում առավել հայտնի է «Իդեալ» ապրանքանիշով: Այս ընկերության թույլ տված խախտումը 47 հազար 250 դրամի է: Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք է առաքել կամ տեղափոխել Երեւանի սննդի կոմբինատը` կատարելով 353 հազար դրամի խախտում: Ցանկում տեղ են գտել նաեւ առավել խոշոր խախտում կատարած ընկերությունների անուններ, որոնց թաքցրած հարկերը միլիոնների են հասնում:

«Ագաթ-777» ընկերությունը 2 միլիոն 41 հազար 900 դրամի առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք է առաքել կամ տեղափոխել: «Լիա-Կ Գրուպը»` 2 միլիոն 400 հազար հարկ է թաքցրել, «Բաղրամյանշին» ընկերության կատարած խախտումը 2 միլիոն 30 հազար 700 դրամի է: «Վեգա ուորլդ» ՍՊԸ-ն ցանկում տեղ գտած ընկերություններից ամենաշատ հարկ թաքցնողն է:

Այս ընկերությունը 5 միլիոն 23 հազար դրամի է ապրանք առաքել կամ տեղափոխել` առանց ուղեկցող փաստաթղթերի: Փոքր չէ նաեւ «Ղարաբաղցյանշին» ընկերության թաքցրած հարկերի չափը: «Ղարաբաղցյանշին»-ը 2 միլիոն 250 հազար դրամի հարկ չի վճարել պետբյուջե: «Մելանտա» ընկերությունը պետությանը 403 հազար դրամի վնաս է պատճառել: «Շինմաստեր» ընկերությունը 1 միլիոն 104 հազար դրամ հարկ է թաքցրել: Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք առաքողների ցուցակում հայտնվել է նաեւ «Բեկոն բրոդուկտ»-ը` պետությանը պատճառելով 174 հազար դրամի վնաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին