▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CNNTurk-ը հեռացրել է եթերից Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանող հաղորդավարուհուն

Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանշային համարվող հաղորդավարուհի Նեվշին Մենգյուն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից։ Ամեն օր հեռաուստալիքով հեռարձակվող «Գլխավոր լուր» հաղորդման հաղորդավարուհի Մենգյուն, հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ և գնահատամամբ:

Եվ այս անգամ Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս, հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ է տևել՝ ասելով. «Էրդողանի մտնելն ու դուրս գալը (Թրամփի սենյակ- խմբ.), նստելն ու զրուցելը, բոլորը միասին տևել է ընդամենը 23 րոպե»: Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Մենգյուի այս մեկնաբանությունը դուր չի եկել իշխանամետ հատվածին և նա քննադատությունների թիրախ է դարձել: Այս ամենից հետո «CNNTurk»-ը որոշում է կայացրել Մենգյուին հեռացնել եթերից: Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ Մենգյուին հեռուստաալիքում այլ հաստիք կառաջարկվի:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին