▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախօրեին զոհված զինծառայողը քառօրյա պատերազմին հրաշքով էր ողջ մնացել

Armtimes.com-ը գրում է. Մայիսի 20-ին Արցախում հակառակորդի կրակոցից ընկած սարատակցի 21-ամյա Կարեն Դանիելյանը 6 ամսից տուն էր վերադառնալու: Ծնունդով Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ Կարեն Դանիելյանի դին երեկ տեղափոխել են գյուղ: Նա ծառայում էր Մատաղիսի զորամասերից մեկում:
 Համայնքում լուռ սգում են Կարենի մահը: Հարազատները armtimes.com-ի հետ զրույցում պատմում են, որ Կարենը հաճախակի է զանգահարել ծնողներին, մոր հետ խոսելիս հույս է տվել, թե՝ մի քիչ էլ սպասեք, եւ ետ կգամ: Կարենի երազանքն է եղել բանակից վերադառնալուց հետո վերանորոգել հայրական տունը եւ ամուսնանալ: Հարազատները պատմում են, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին Կարենը պատահական էր ողջ մնացել:

«Ապրիլյան քառօրյա պատերազմում էլ պայքար էր մղել: Թշնամու գնդակոծությունից խրամատը փլվել էր, ինքը մի կերպ էր ողջ մնացել»,- պատմում են Կարենի հարազատները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին