▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի համար էր Ծառուկյանը պարգեւատրել Երրորդմասցի Լյովիկին

Armtimes.com-ը գրում է. Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պետք է ցուցմունք տային տուժողների իրավահաջորդները, սակայն նրանք կրկին դատարան չէին ներկայացել: Փոխարենն այսօր առաջին անգամ դատարան էր եկել Երրորդմասցի Լյովիկի մայրը: Տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը նախատեսվում էր դեռեւս նախորդ նիստին, սակայն վերջիններս դատարան չէին ներկայացել, փոխարենը դիմում էին գրել դատարանին՝ խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդություն էր ներկայացրել հրապարակել տուժող կողմի իրավահաջորդների նախաքննական ցուցմունքները, որը դատարանը մերժեց: Դատարանն անցավ ամբաստանյալներ Վահան Հակոբյանի, Սարգիս Հախանումյանի եւ Սարգիս Գրիգորյանի հարցաքննությանը: Սակայն վերջիններս այսօր դատարանից ժամանակ խնդրեցին դիրքորոշում հայտնելու` ցուցմունք տալու կամ չտալու վերաբերյալ: Ուստի, պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել նիստը: Մինչ հետաձգելը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը Լեւոն Ղազարյանի անձը բնութագրող փաստաթղթեր ներկայացրեց դատարանին, որոնք վերաբերում էին սպորտի զարգացման ոլորտում նրա կատարած գործունեությանը:

Այդ փաստաթղթերից մեկից հայտնի դարձավ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Լեւոն Ղազարյանը ժամանակին պարգեւատրվել է շքանշանով: Մասնավորապես` Երեմ Սարգսյանը ներկայացրեց այդ փաստաթղթի բովանդակությունը. «Պարգեւատրվում է Լեւոն Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ցուցաբերած ծառայությունների համար»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին