▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի երիտասարդները փախնում են բանակից, որպեսզի ահաբեկիչ դառնան

ԻՊ ահաբեկիչները արդեն երկար ժամանակ է իրենց շարքերը համալրում են ադրբեջանցի երիտասարդներով: Տարբեր երկրներում փնտրում և գտնում են անապահով ադրբեջանցի երիտասարդներ, ովքեր գնացել են արտագնա աշխատանքի: Նրանց համոզում և ներքաշում են ահաբեկչական գործողությունների մեջ:

Վերջին ադրբեջանցի ահաբեկիչը, ում ձերբակալել էին Թուրքիայում, ադրբեջանական Յասաբ Գուսարսկի շրջանի բնակիչ Աբուգուսեյն Ջալիլովն էր: Երիտասարդը ծանոթացել էր ահաբեկիչների հետ Դաղստանում, որտեղ գնացել էր արտագնա աշխատանքի, բայց հետագայում իրեն վտարել էին երկրից ու վերջինս վերադարձել էր Ադրբեջան:

Ադրբեջանից նույնպես կապի մեջ է եղել ահաբեկիչների հետ ու այդ մասին իմացել են նաև նրա ընտանիքի անդամները: Հետագայում տանը ասել է, թե գնում է Ղազախստան աշխատելու, բայց բոլորից թաքուն մեկնել է Թուրքիա, որտեղ էլ ձերբակալվել է:

Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի երիտասարդների մեծ մասը խոսափում են բանակում ծառայելուց, բայց մեծ հաճույքով գնում և ահաբեկիչ են դառնում: Վերջերս համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում փախնող նորակոչիկներին:

Սրանք Ադրբեջանին ծառայել չեն ցանկանում, բայց մեծ հաճույքով գնում են անմեղ մարդկանց սպանելու: Ադրբեջանը ահաբեկչությանը հովանավորող թիվ մեկ երկիրն, ով համ զենքով, համ մարդասպաններով ավելացնում է ահաբեկիչների թիվը:

 

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին