▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեչնիայում գտել են 1940-ականների սկզբին զոհված 15 հայ զինվորի և սպայի մասունքներ

Մարտի 23-ից ապրիլի 5-ը Չեչնիայի Հանրապետության Նաուրսկի շրջանում անցկացվել է հիշողությանը նվիրված «Տերեկ-2016» ակցիան, որի շրջանակում իրականացվել են որոնողական աշխատանքներ։ Դրանց արդյունքում հայտնաբերվել են Նաուրսկի, Նադտերեչնի, Շելկովսկի շրջաններում 1941 թվականին ռազմական գործողությունների մասնակցած 70 խորհրդային զինվորի և սպայի մասունքներ, գրում է rusarminfo.ru-ն:

Ինչպես լրատվամիջոցին հայտնել է որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը, գտնված մնացորդների մեջ եղել են նաև հայ զինվորների մասունքներ:

«Այժմ մենք որոնում ենք մահացածների բարեկամներին՝ նրանց տեղեկացնելու և հուղարկավորության արարողությանը հրավիրելու համար: Չեչնիայի Հանրապետությունում արդեն սկսել են պատրաստվել զինվորների հուղարկավորությանը, բայց վերջնական ամսաթիվը դեռ հայտնի չէ»,- ասել է Ֆետիսովը rusarminfo.ru-ին:

Որոնողական աշխատանքների ղեկավարը ներկայացրել է հայտնաբերված հայազգի խորհրդային զինվորների ցանկը.

1. Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923թ. (Арутюнян Саркис Карапетович),
2. Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918թ. (Алиханян Амбарцум Сергеевич),
3. Ասպրյան Սանդրո Մուկուչի (Аспрян Сандро Мукучев),
4. Հակոբյան Եղիշ Հապետի (Акопян Егиш Апетрович),
5. Ալեքսանյան Շայնիզար Մելոքի (Алексанян Шайнизар Мелокович),
6. Աբրահամյան Մակ Աբրահամի (Абрамян Мак Абрамович),
7. Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորի (Гукасян Спиридон Григорьевич),
8. Գալստյան Աղաջան Արմ. (Галстян Агаджан Арм…),
9. Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի (Гукасян Александр Акопович),
10. Կարապետյան Եղիշ Օ… (Карапетян Егиш О…),
11. Ղահրամանյան Ղուկաս Զաքարի (Каграманян Гугас Захарович),
12. Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911 թ. (Маркарян Агабек Аветисович),
13. Մուրադյան Հրանտ Մելիքի (Мурадян Гранд Меликович),
14. Հովհաննիսյան Ալի Գրիգորի (Оганесян Али Григорьевич),
15. Եսայան Գնունի Կամիսարի, 1923 թ. (Есаян Гнуни Камисарович):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին