▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ հայ բժիշկներին, ովքեր եկան եւ փոխարինեցին ինձ.«Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինա

armtimes.com-ը գրում է.Մայիսի 27-ին «Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիձեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան միասին այցելել են Գյումրի: Նրանք առաջին կանգառը Գյումրու Սրբոց Նահատակաց կաթողիկե եկեղեցին էր, որը օծվել էր 2015 թվակակնին:

Եկեղեցում Մարգարիտ Բարանկիձեն հանուն բոլոր հիվանդների ապաքինման աղոթք բարձրացրեց առ Աստված, այնուհետ Աստվածամորը նվիրված երգ կատարեց՝ նվիրելով ներկաներին: Մարդասիրական մեծ աշխատանքի համար միջազգային մեծ ճանաչում ունեցող բժիշկ Թոմ Քաթինան խոսելով բժշկի բարդ եւ պատասխանատու աշխատանքի մասին, շնորհակալություն հայտնեց Սուդանի Նուբայի լեռներում իրեն փոխարինող երեք հայ բժիշկներին:

Ի դեպ, Թոմ Քաթինան միակ բժիշկն է այնտեղ` «Մայր Ողորմություն» հիվանդանոցում, որ սպասարկում է մոտ 750 հազար բնակչի: «Եթե հայ բժիշկները չգային, ես չէի կարող այստեղ լինել, քանի որ այնտեղ շատ աշխատանք կա անելու: Շատ շնորհակալ եմ հայ բժիշկներին, ովքեր եկան եւ փոխարինեցին ինձ: Եթե իմ կարիքը զգացվի, ես պատրաստ եմ նաեւ գալ եւ Գյումրիում աշխատել»,- ասաց Թոմ Քաթինան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին