▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի նախկին վարչապետին բռնի կերպով դատարան կտանեն

Թուրքական դատարանը որոշում է կայացրել բռնի կերպով դատարան տանել Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերին, ով հրաժարվում է ցուցմունք տալ: Ըստ թուրքական «Yeniçağ Gazetesi» թերթի կայքի՝ նա հարցաքննվելու է 1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայում տեղի ունեցած «թավշյա հեղաշրջման» գործի շրջանակներում, որի վերաբերյալ հետաքննությունը դեռևս շարունակվում է: Դատական գործով հերթական լսումները տեղի կունենան հուլիսի 18-ին: Լսումները կընթանան Անկարայի 5-րդ ծանր հանցանքների դատարանում:

Նշենք, որ Չիլլերը նաև հանդիսացել էր Թուրքիայում այդ ժամանակ իշխող «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահը: 1997 թվականի ռազմական հեղաշրջումը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ չորրորդն է 1960, 1971, 1980 թ. հեղաշրջումներց հետո:

Այն հայտնի է «թավշյա հեղաշրջում» անունով, քանի որ ի տարբերություն նախորդ անգամների զինվորականությունը բռնի ուժ չկիրառեց: Հենց այդ դեպքերի ժամանակ էլ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատախարտվում է 1 տարվա ազատազրկման՝ Թուրքիայի Սիիրթ նահանգում թուրք ազգայնական, իսլամամետ գաղափարախոս Զիյա Գյոքալփի խոսքերը հնչեցնելու համար:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին