▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային Ժողովի պրիմիտիվ թալանչիները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ազգային Ժողովի պրիմիտիվ թալանչիները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ ժամանակ առաջ կառավարության նիստի աղմկահարույց ելույթը՝ "պրիմիտիվ" գողերի մասին,երևում է բացարձակ չի սթափեցրել օրենսդիր մարմնում պատսպարված և ոչ պակաս պրիմիտիվ թալանչիներին,ովքեր առանց ամոթի միլիոոներ են գրպանում պետական բյուջեից,որը գոյանում է ՄԵՐ տված հարկերից և այլնից...
Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը այսօր մի տեղեկություն էր հրապարակել,ըստ որի ԱԺ-ի արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ունեցել է 23 օգնական ու խորհրդական...Այս տեղեկության վերաբերյալ ԱԺ-ից ոչ մի արձագանք մինչև հիմա չի եղել,ըստ որի կարելի է ենթադրել,որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը...Զարմանալի է,ինչպե՞ս կարելի է այդքան պորտաբույծի և ձրիակերի պահել ժողովրդի հաշվին... Համոզված եմ,որ այդ 23-ից ճնշող մեծամասնությունը ոչինչով չեն զբաղվել և ընդամենն աշխատավարձ են ստացել և թրև եկել պետության հաշվին այս կամ այն երկրում... Հետաքրիր է նաև իմանալ,թե այդ 23 օգնականն ու խորհրդականը ինչու՞մ են օգնել Գալուստ Գրիգորիչին և ի՞նչ խորհուրդներ են տվել...Դատելով պարոն Սահակյանի ելույթներից հաստատ կարող եմ ասել,որ այդ օգնականների և խորհրդականների մեծ մասը տարրական անգրագետ և ապաշնորհ մարդիկ են...Գալուստ Գրիգորիչի ասելով."Խորհրդականը և օգնականը,դա նրանք չեն,որ իրենք պետք է օգնեն կամ խորհուրդներ տան..." 
Եթե որոշ նախկին և ներկա պաշտոնյաներ ցանկանում են իրենց յուրայիններին լավություն անել,ապա թող անեն իրենց գրպանի հաշվին...Օրինակ՝մի երթուղայինի գիծ նվեր տան կամ ինչ-որ հյուրանոցում որպես մենեջեր ընդունեն,այլ ոչ թե պետության առանց այդ էլ սուղ միջոցները թալանեն... Գործադիր մարմնի պրիմիտիվ գողերին գումարվեցին օրենսդիր մարմնի պրիմիտիվ թալանչիները...
Հ.Գ.Որքան տեղյակ եմ,ԱԺ-ում խորհրդականի և օգնականի ՄԻՆԻՄԱԼ աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ...Այսինքն,ամսեկան միայն 3 միլիոն 450 հազար դրամ գնացել է ԱԺ նախագահին սպասարկող օգնականներին և խորհրդականներին որպես աշխատավարձ...Բայց համոզված եմ,որ թիվն ավելի մեծ է...Պատերազմող և բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրի համար սա անասելի ճոխություն է...Այս գումարները ավելի լավ է ուղղել ԲԱՆԱԿԻՆ և խրախուսել այսպիսի պորըաբույծների արտագաղթը...
Իմ կարծիքով ԱԺ նախագահին արդյունավետ գործունեության համար 5-6 խորհրդականից և օգնականից ավել պետք չէ...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին