▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց

Այսօր՝ մայիսի 25-ին,  Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նա ազատ արձակվեց 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափի կրճատման արդյունքում:

Լրագրողների հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ ՔԿՀ-ից անմիջապես գնալու է Հանրապետության հրապարակ` նստացույց սկսելու: Ըստ նրա` ինքը որ շարունակելու է իր պայքարը անարդարության դեմ`պահանջելով, որ Հայաստանում գործի վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը։ 

Հավելենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է խարդախության համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա և իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին