▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդյա Ավետիսյանը հայտնվել է Խանդոյանի դատական նիստին. նրան ծափերով են դիմավորել

 

 

 

armtimes.com-ի տեսայութում՝

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլի եղբոր` Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը:

Քիչ առաջ, ի աջակցություն Խանդոյանի, դատական նիստերի դահլիճ մտավ այսօր Վարդաշեն ՔԿՀ-ից ազատ արձակված Վոլոդյա Ավետիսյանը: Խանդոյանն ու հարազատները նրան դիմավորեցին ծափահարություններով: Դատավորը հարազատներից մեկի նկատմամբ սանկցիա կիրառեց` դատական նիստերի դահլիճից հեռացում, ինչի պատճառով նիստն ընդմիջվեց: Մեր հարցին ի պատասխան Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ Կառավարության շենքի մոտ սկսած նստացույցից եկել է դատարան` սատարելու Խանդոյանին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին