▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ից Հայաստանին տրվող ռազմական օգնության ծրագրերից մեկը կրճատվել է

razm.info-ն գրում է.ԱՄՆ պետդեպարտամենտի՝ այլ պետություններին ֆինանսական օժանդակություն 2018 ֆինանսական տարվա համար նախատեսված ծրագրերը զգալիորեն կրճատվել են:

Այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում: (Սրա մեջ ներառված չեն Պենտագոնի գծով օգնության ծավալները):

Զեկույցում նշված ռազմական ծրագրերի մասով Հայաստանին տրվող օժանդակությունը մեծ փոփոխություններ չի կրել:

2016-ի համեմատ Հայաստանին օժանդակությունը նվազում է 13,5 միլիոն ԱՄՆ դոլարով, սակայն նվազումը կատարվում է գերազանցապես ոչ ռազմական ծրագրերի կրճատման հաշվին:

Այսպես, ըստ զեկույցի, բուն ռազմական ծրագրերից կրճատվել է Foreign Military Financing ծրագիրը, որով 2016-ին Հայաստանին է տրամադրվել շուրջ 1,4 միլիոնի օգնություն:

Նույն պատկերն է նաև Ադրբեջանի պարագայում: Նույն տարիների համեմատությամբ, տարբեր ծրագրերով Ադրբեջանին տրամադրվող օժանդակությունը 10 միլիոնից նմազել է մինչև 1 միլիոն դոլարի: Բուն ռազմական ծրագրերից Ադրբեջանի պարագայում ևս կրճատվել է Foreign Military Financing ծրագիրը:

Այլ է պատկերը Վրաստանի պարագայում: Տարբեր ծրագրերով Վրաստանին հատկացվող օժանդակությունը շուրջ 80 միլիոնից նվազել է 34,1 միլիոնի: Բուն ռազմական ծրագրերով օժանդակությունը կազմելու է 2,2 միլիոն դոլար, իսկ անցած տարի այն կազմում էր շուրջ 30 միլիոն դոլար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին