▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է ալիևյան ԶԼՄ-ն Մերկելի անունից խնդրանքով դիմում Էրդողանին

Այն,որ քարոզչությունը շատ մեծ նշանակություն ունի արդի միջազգային հարաբերություններում գիտեն շատերը...Հենց դրանով է նաև պայմանավորված այն հանգամանքը,որ շատ երկրների ղեկավարներ իրենց ցանկությունները,որի մասին չեն կարող շատ դեպքերում բարձրաձայնել,հրապարակում են իրենց իսկ կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում..Կան նաև այսպես կոչված երկրներ,որոնք շատ երիտասրադ են և իրենց պատմության ընթացքում միշտ եղել են ինչ-որ մեկի ծառան և շատ դեպքերում իրենց ծառայությունները "շեֆին" մատուցելուց կարող են այնպիսի ջանադրաբարությամբ անել դա,որ ինչպես ասում են."Հռոմի պապից ավելի կաթոլիկ են իրենց ցույց տալիս"...Այդ երկրներից է մեր արևելյան հարևան՝ 98-ամյա ադրբեջանցի ազգը և մեր արևմտյան հարևանի՝Թուրքիայի, անմիջական մասնակցությամբ այդ ազգի անվամբ ձևավորված Ադրբեջան անունով պետությունը...Բավական երկար ժամանակ այս քոչվորները իրենց թուրքից ավելի թուրք երևակայելով,օրինակ, պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգայնացման դեմ...Բաքվում ավելի են ջղաձգվում,քան Անկարայում,երբ որևէ երկիր ինչ-որ մակարդակով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը...
Հիմա էլ,հաշվի առնելով բավական բարդ թուրք-գերմանական հարաբերությունները,փորձում են լավամարդ ձևանալ Էրդողանի մոտ և իրենց ԶԼՄ-ների միջոցով տարրական ապատեղեկատվություն են տարածում Գերմանիայի վարչապետի անունից...Հավելեմ,որ բազմաթիվ բարդույթներով տառապող ադրբեջանցիները շատ են սիրում,որ այլ երկրների ներկայացուցիչները,որոնք իրենց "լավ չեն պահել" ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ անպայման իրենցից ներողություն կամ ինչ-որ բան խնդրեն...Նույն ոգով էլ ալիևյան ԶԼՄ-ներից մեկը իր հոդվածը՝ նվիրված թուրք-գերմանական հարաբերություններին վերնագրել է."Պատգամավորներին Ինջիրլիկ թողնելու համար Մերկելը կխնդրի Էրդողանին"...Նյութն ընթերցեիս գալիս ես այն եզրակացության,որ Մերկելը ոչ միայն չի խնդրի Էրդողանին,այլ՝ կնախազգուշացնի..."Ես նրան կոնկրետ կհասկացնեմ,որ մեր երկիրը խորհրդարանական է և մեր պատգամավորները հնարավորություն պետք է ունենան այցելելու զինվորներին...Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հեռանալ Ինջիրլիկից... ",-ասել է Մերկելը լրագրողներին Բրյուսելում...Որտե՞ղ է Մերկելը խնդրել Էրդողանին ինչ-որ բան,երևի գիտեն միայն Ալիևի անձնական տգետ և պրիմիտիվ գրչակները,ովքեր այսպիսի ապատեղեկատվության միջոցով փորձում են պատասխանել մի ղեկավարի,ով ընդամենը մի քանի ամիս առաջ,ինչպես կասեին թուրքերը "սիկտիր" արեց Էրդողանին և նրա թիմակիցներին Գերմանիայից...
Հ.Գ.Ներողությանացավն ու խդրելացավը որքան հասկացել եմ,շատ խորը արմատներ է դրել ազերիների և թուրքերի մեջ...Սեփական ոչնչությունը թաքցնելու համար և՛ Անկարայում,և՛ Բաքվում սիրում են աջուձախ բոլորից պահանջել ներողություն խնդրել և խդրնաքներով դիմել իրենց...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին