▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից առևանգված և սպանված «հայկական լրտեսների» թիվը հասել է 5-ի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից առևանգված և սպանված «Հայկական լրտեսների» թիվը հասել է 5-ի ։
Հինգերորդ սպանվածը Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ Սահավաթ Բիննյաթովն է, ում առևանգել են տնից մայիսի 7-ին ։ Մայիսի 17-ին Բիննյաթովի խոշտանգված դիակը վերադարձրել են ընտանիքին, սակայն արգելել են նրան հուղարկավորել իրենց գյուղի գերեզմանոցում։

Մյուս 4 սպանվածների տվյալներն են՝
1) Թամքին Նիզամիօղլու ( Təmkin Nizamioğlu, ծնված 1993թ, բնակվում էր Օրդուբադի շրջանի Դարքյանդ գյուղում, զինված ուժերի լեյտենանտ)։Զինծառայողի հարազատներին հայտնել են, որ նա մահացել է սրտի կանգից։ Դիակը հատուկ ծառայության աշխատակիցների կողմից փակ դագաղով բերվել է գյուղ և հուղարկավորել։

2) Գաբալայի շրջանի բնակիչ Սալեհ Շերիֆ օղլու Քաֆարով ( Qafarov Saleh Şərif oğlu, փոխգնդապետ ) Առևանգվել է տնից մայիսի 12-ին ։ Չորս օր անց նրա խոշտանգված դիակը վերադարձվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ։ Ընտանիքի անդամներին և հարազատներին չեն թույլատրել մասնակցել փոխգնդապետի հուղարկավորությանը ։ Վերջինիս 2 երեխանները որպես «ժողովրդի թշնամու» զավակներ հեռացվել են դպրոցից։

3) Թարթառի շրջանի բնակիչ Էլչին Գուլիև (Elçin Quliyev, կոչումը դեռ հայտնի չէ ) Առևանգվել է մայիսի 10-ին կամ 11-ին, իսկ խոշտանգված դիակը վերադարձվել է ընտանիքին մայիսի 18-ին։

4) Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ Մեհման Թելման օղլու Հուսեյնով ( Mehman Hüseynov, 1987թ ծնված,կոչումը դեռ հայտնի չէ ) Առևանգվել է տնից մայիսի 7-ին, իսկ խոշտանգված դիակը վերադարձվել է ընտանիքին մայիսի 16-ին։

Ալեն Ղուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին